Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

7-9-րդ դասարանների տարիքային խմբում մրցանակային առաջին տեղը գրավեց Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Մ․ Մաշտոցի անվան Հ 1 հիմնական դպրոցի թիմը

13.09.2025

Արդեն 2-րդ տարին է՝ անց է կացվում «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը, որի նպատակն է մասսայականացնել Հանրապետությունում հեծանվային սպորտը և առողջ ապրելակերպը, ապահովել դպրոցականների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությունը։
Հանրապետության տարբեր մարզերը և Երևան քաղաքը ներկայացնող մրցաշարի մասնակից պատանի հեծանվորդները անցան Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզուց - Շողակաթ բնակավայր ձգվող 40 կիլոմետր ճանապարհահատվածը։
Մրցաշարի պարգևատրման արարողությանը ներկա էր ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, սպորտի ոլորտի և ուժային կառույցների պատասխանատուներ, պաշտոնական այլ անձինք։
1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվեցին ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթով, մեդալներով և դրամական պարգևներով:
Դպրոցները պարգևատրվեցին՝
 1-ին տեղ — 4․000․000 դրամ
 2-րդ տեղ — 2․500․000 դրամ
 3-րդ տեղ — 1․500․000 դրամ
Ֆիզկուլտուրայի ուսուցիչները պարգևատրվեցին՝
 1-ին տեղ — 700․000 դրամ
 2-րդ տեղ — 500․000 դրամ
 3-րդ տեղ — 300․000 դրամ

7-9-րդ դասարանների տարիքային խմբում մրցանակային առաջին տեղը գրավեց Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Մ․ Մաշտոցի անվան Հ 1 հիմնական դպրոցի թիմը։
Շնորհակալագրով և հուշանվերներով պարգևատրվեցին նաև միջոցառման աջակցները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-17 14:47:47