Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանի ափին հանդիպում է ունեցել խճոււղային հեծանվավազքի մասնակիցների հետ

12.09.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանի Արևիկ հանգստյան գոտում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակից դպրոցականներին, ֆիզկուլտուրայի ուսուցիչներին: Մցաշարը դպրոցականների համար անցկացվում է երկրորդ անգամ:
Խարույկի շուրջ զրույցի ընթացքում մրցաշարի մասնակիցները շնորհակալություն են հայտնել նման միջոցառումների անցկացման համար և կիսվել մրցումների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ իրենց տպավորություններով: Նշվել է, որ դպրոցականների շրջանում բավականին մեծ է հետաքրքրվածությունը հեծանվային սպորտի մասսայականացմանն ուղղված այս մրցաշարի նկատմամբ:
Նիկոլ Փաշինյանը բոլորին մաղթել է հաջողություն և հորդորել շարունակել զբաղվել սպորտով:
Մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի թերակղզուց դեպի Շողակաթ բնակավայր գտնվող 40 կմ ճանապարհահատվածում:
ՀՀ կառավարություն 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-16 17:44:01