Նորություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտին վերաբերող հարցեր
11.09.2025
Այսօր, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է տեղի ունեցած խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են ջրային պաշարների ընթացիկ իրավիճակին վերաբերող հարցեր:
Պատասխանատուները տեղեկատվություն են ներկայացրել կուտակված ջրային պաշարների ծավալների, ոռոգման կազմակերպման գործընթացի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Սևանա լճից ջրառի իրականացմանն ու ջրային ոլորտում նախատեսվող քայլերին:
Վարչապետը կարևորել է ոռոգման գործընթացի արդյունավետ կազմակերպումը և տվել հանձնարարականներ: