Նորություններ
ՀՀ կառավարության նիստում միջոցներ տրամադրվեց մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար
11.09.2025

ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքին հատկացնել՝ մինչև 54 միլիոն 736.6 հազար դրամ ,,Սուբվենցիաներ՝ մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար,, միջոցառումների համար։
Այդ թվում․
40 միլիոն 128,5 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքին՝ «Սպորտ + ժամանց Գավառում» ծրագրի իրականացման համար
14 միլիոն 608,1 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքին՝ «Անվտանգ մանկություն․ Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի ցանկապատի վերականգնում» ծրագրի իրականացման համար։