Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում

10.09.2025


Սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը քաղաքացիների ընդունելություն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում։
Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սիմոն Մանուկյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը։
Քաղաքացիները դիմեցին պետական աջակցությամբ գյուղատնտեսական ոլորտում իրականացվող ծրագրերից օգտվելու, դրամական օգնություն ստանալու, բնակարանային պայմանների բարելավման, հրդեհից տուժած բնակարաններին, անասնագոմերին և անասնակերին հասցված վնասի ուղղությամբ աջակցություն ստանալու, բազմաբնակարան բնակելի շենքի կույուղու խնդրի կարգավորման, պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու, աշխատանքի տեղավորման, հաշմանդամության կարգից բխող արտոնությունների ճշգրտման, կենսաթոշակի ստացման, բանկային խնդիրների կարգավորման հարցում խորհրդատվություն ստանալու, անձնական բնույթի այլ հարցերով։
Բոլոր դիմումներն ընդունվել են հաշվառման և կստանան պատասխաններ՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-15 17:46:39