Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հացառատ թաղամասում տասնամյակների խնդիրը շուտով կլուծվի․ նոր կոյուղագիծ՝ ավելի քան 400 բնակչի համար

03.09.2025

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը այցելել են Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս՝ հետևելու կոյուղագծի կառուցման աշխատանքներին։
 Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող Հրատապ ծրագրերի շրջանակում՝ պետական բյուջեի միջոցներով։
Պայմանագրային արժեքը՝ 43.3 մլն դրամ
 Կառուցվում է 805 գծամետր երկարությամբ նոր կոյուղագիծ
 Նախատեսվում է 100-110 տնային միացումներ
 Աշխատանքների արդյունքում կլուծվի թաղամասի ավելի քան 400 բնակչի բազմամյա խնդիրն ու կկարգավորվի ջրահեռացման համակարգը։
 Շինարարությունը մեկնարկել է 2025 թ․ օգոստոսի առաջին տասնօրյակում և նախատեսվում է ավարտել հոկտեմբերին։
«Այս ծրագիրը ոչ միայն ենթակառուցվածքային կարևոր նախաձեռնություն է, այլև սոցիալական արդարության հարց․ Այսօր լուծում ենք տալիս կենսական կարևոր մի խնդրի։ Մեր առաջնահերթություններից է՝ համայնքների զարգացումը դարձնել տեսանելի և շոշափելի յուրաքանչյուր բնակչի համար»,- նշել է մարզպետ Կարեն  Սարգսյանը։

Հացառատի կոյուղագծի կառուցումը հերթական քայլն է դեպի բարեկարգ և արժանապատիվ համայնքային կյանք։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-09 14:53:24