Նորություններ
Նոր շունչ Հացառատ թաղամասին․ Պետրովի փողոցը հիմնանորոգվում է մեծ թափով
02.09.2025
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը շրջեցին Գավառի Հացառատ թաղամասում՝ տեղում դիտարկելով Պետրովի փողոցի հիմնանորոգման ընթացքը։
Այցի ընթացքում նրանց ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գավառի համայնքապետարանի քաղաքաշինության պատասխանատուները։
Ծրագրի պայմանագրային արժեքը՝ 229 միլիոն դրամ, որից 50%-ը տրամադրել է ՀՀ կառավարությունը, իսկ մնացած 50%-ը՝ Գավառի համայնքապետարանը։
Նախատեսված աշխատանքները ներառում են․
1231 մ երկարությամբ և 8538 քմ մակերեսով երթևեկելի մասի ասֆալտապատում
2119 քմ մակերեսով մայթերի սալարկում
1374 գմ բազալտե եզրաքարերի տեղադրում
320 գմ ջրահեռացման վաքերի կառուցում
325 գմ ջրահեռացման ներքին ցանցի կառուցում
Աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է իրականացնել ճանապարհի գծանշում և կահավորում՝ ապահովելու համար երթևեկության անվտանգությունն ու հարմարավետությունը։
Շինարարությունը մեկնարկել է 2025թ.-ի հուլիսին և այս պահի դրությամբ իրականացվել է արդեն շուրջ 70 տոկոսով։
Այս ծրագիրը կարևոր քայլ է դեպի առավել բարեկարգ ու ժամանակակից Գավառ։