Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կրթական հաստատություններին սպասարկող ենթակառուցվածքների բարեկարգումը մեր առաջնահերթություններից է

02.09.2025

Բերդկունք կատարած աշխատանքային այցի շրջանակում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը դիտարկել են նորակառույց մանկապարտեզ տանող ճանապարհի հիմնանորոգման ընթացքը։
 Ծրագրի շրջանակում նախատեսվում է․
Հիմնանորոգել Սևան-Գավառ-Մարտունի մայրուղուց դեպի մանկապարտեզ տանող մարզային նշանակության ճանապարհը՝
 750 գծամետր երկարությամբ
 5100 քմ մակերեսով
Կառուցել միակողմանի մայթ և ջրահեռացման համակարգ
 Տեղադրել բազալտե եզրաքարեր
 Ծրագրի արժեքը՝ 77.5 միլիոն դրամ, ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեից։
 Շինաշխատանքները մեկնարկել են հուլիսի երրորդ տասնօրյակում և նախատեսվում է ավարտել հոկտեմբերին։ Այս պահին աշխատանքներն իրականացված են շուրջ 35%-ով։
 Մարզպետը նշել է, որ կրթական հաստատություններին սպասարկող ենթակառուցվածքների բարեկարգումը առաջնահերթություն է, քանի որ այն ոչ միայն ապահովում է երեխաների անվտանգ ու հարմարավետ ճանապարհը դեպի կրթություն, այլև նպաստում է համայնքի համաչափ զարգացմանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-08 17:00:12