Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթակական աշխատանքային խորհրդակցությունը
01.09.2025
Սեպտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Մարզպետը նախ շնորհավորեց սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ, այնուհետև հանձնարարեց վերահսկողության և ուշադրության կենտրոնում պահել վերանորոգվող դպրոցների աշխատանքները՝ ապահովելու շահագործման հանձնման սահմանված ժամկետների պահպանումը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզի համար կարևոր մի շարք հարցեր՝ մասնավորապես՝
Համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը
2024-2025թթ․ սուբվենցիոն ծրագրերի ընթացքը
Միջպետական և հանրապետական ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության վերահսկողությունը
Մարզի բուժամբուլատորիաների հատկացված հողատարածքները պետությանը հանձնելու գործընթացքը
Վարդենիսի Բանավան թաղամասի մանկապարտեզի բացման նախապատրաստական աշխատանքները։
Բացի այդ, անդրադարձ կատարվեց՝
Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում կոյուղագծի մաքրման կայանի կառուցմանը
Ջիլի, Վերին Գետաշենի N2, Ակունքի և Գագարինի դպրոցների մարզադահլիճներում արձանագրված շինարարական թերություններին
Կոշտ կենցաղային թափոնների կառավարմանն ու աղբահանության պատշաճ կազմակերպմանը։
Մարզպետը հանձնարարեց սեղմ ժամկետներում ներկայացնել տեղեկատվություն՝
Պետական աջակցությամբ իրականացված գյուղատնտեսական ծրագրերի վերաբերյալ։
Խորհրդակցության ավարտին տրվեցին նոր հանձնարարականներ՝ շարունակելու նպատակային և համակարգված աշխատանքը մարզի զարգացման ուղղությամբ։