Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Նոր ուսումնական տարվա առթիվ

01.09.2025

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ և կրթության ոլորտի աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։
Սեպտեմբերի 1-ը մեզ համար պարզապես ուսումնական տարվա սկիզբ չէ․ այն նոր ճանապարհի սկիզբ է՝ լեցուն սպասումներով, պատասխանատվությամբ և ամենակարևորը՝ հավատով կրթության ուժի նկատմամբ։ Այս օրը հատկապես հիշարժան է այն փոքրիկների համար, ովքեր առաջին անգամ ոտք են դնում դպրոց՝ բացահայտումների և փորձառությունների մեծ սպասումով։
Ցանկանում եմ, որ այս նոր ճանապարհը բոլորի համար լինի լիարժեք՝ ոչ միայն ձեռքբերումներով, այլ նաև փորձով ու ինքնաճանաչմամբ։ Կրթությունը պարզապես տեղեկատվություն չէ. այն արժեհամակարգ է, մտածողություն, և ապրելակերպ։ Թող այն դառնա ձեր ամենօրյա ուղեկիցը՝ ձևավորելով ինքնաբավ, պատասխանատու և պետության հանդեպ պարտաճանաչ քաղաքացի։
Հարգելի՛ մանկավարժներ,
Ձեր նվիրումը կրթության հանդեպ անգնահատելի է։ Ձեր ամենօրյա սրտացավ աշխատանքն ու մասնագիտական պատասխանատվությունը տալիս են այն ամուր հիմքերը, որոնց վրա կառուցվում է մեր վաղվա օրը։ Շնորհակալ եմ ձեր հետևողականության, համբերության և ազնիվ աշխատանքի համար։
Թող 2025–2026 ուսումնական տարին լինի խաղաղ, բովանդակալից և արգասաբեր։ Թող այս տարում ավելի շատ հարցեր առաջանան, քան պատրաստի պատասխաններ, քանզի հենց հարցեր ձևակերպելու ունակությունն է կրթության իսկական արժեքը։
Շնորհավոր Գիտելիքի օր։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-02 09:10:12