Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը 340 միլիոն 996,1 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզին՝ մի շարք ծրագրերի իրականացման համար

28.08.2025

ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՀ Գեղարքունիքի մարզին հատկացնել 340 միլիոն 996,1 հազար դրամ՝ շենքի և ճանապարհների հիմնանորոգման, ջրահավաք ավազանի և խորքային հորի կառուցման աշխատանքների իրականացման համար։
Այդ թվում․
5 միլիոն 341,5 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի թիվ 5 մանկապարտեզի 1-ին հարկի և ցանկապատի վերանորոգման ու 3-րդ մանկապարտեզի մասնաշենքի հիմնանորոգում /թիվ 3 մանկապարտեզ-լրացուցիչ/ ծրագրի համար․

141 միլիոն 341,0 հազար դրամ՝ Գավառ համայնքի Գավառ քաղաքում, Նորատուս, Կարմիրգյուղ, Գանձակ, Սարուխան, Հայրավանք, Ծովազարդ, Լճափ, Գեղարքունիք բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքների իրականացում /Գավառ քաղաքում (Դեմիրճյան փողոց), Հացառատ և Արծվաքար թաղամասերում, Նորատուս, Կարմիրգյուղ, Գանձակ, Սարուխան (Անդրանիկի փողոց), Հայրավանք, Ծովազարդ և Լճափ բնակավայրերում / ծրագրի համար․


57 միլիոն 983,3 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Մադինա, Ն․Գետաշեն, Լիճք, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում խմելու նոր ջրագծերի և Լիճք, Ձորագյուղ, Երանոս բնակավայրերում խմելու ջրի ջրահավաք ավազանների կառուցում /Ծովինար/ ծրագրի համար․

49 միլիոն 545,7 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Ն․ Գետաշեն, Վ․ Գետաշեն, Մադինա, Լիճք, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր և Երանոս բնակավայրերում ոռոգման ջրատարների և Վարդենիկ, Աստղաձոր բնակավայրերում խորքային հորերի կառուցում /Աստղաձոր/ ծրագրի համար․

86 միլիոն 784,6 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Նարեկացի, Թումանյան, Արցախի, Պարույր Սևակի, Կոմիտասի փողոցների, Շահումյան փողոցի հարակից հատվածի, Վարդենիկ բնակավայրի Կամո Շահինյան փողոցի, Վարդաձոր բնակավայրի Ալաշկերտ փողոցի և 10-րդ փողոցի հատման խաչմերուկ ընկած հատվածի, Ծովինար բնակավայրի 3-րդ թաղամասի 3-րդ փողոցի հարակից հրապարակի մայթերի կառուցում քարե սալիկներով /Վարդենիկ/ ծրագրի համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-09 18:50:06