Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բերդկունք և Հայրավանք գյուղերի երեխաների համար նախատեսված մանկապարտեզի շինարարությունը մոտենում է ավարտին

28.08.2025


Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հետ այցելեց Բերդկունք գյուղ՝ մշտադիտարկելու կառուցման փուլում գտնվող մանկապարտեզի աշխատանքները։
 Մանկապարտեզը թեև կառուցվում է Բերդկունք գյուղում, սակայն այստեղ կհաճախեն նաև հարևանությամբ գտնվող Հայրավանք գյուղի նախադպրոցական տարիքի երեխաները։
 Ծրագրի պայմանագրային արժեքը՝ 451,7 միլիոն ՀՀ դրամ, որից 75%-ը ֆինանսավորում է ՀՀ կառավարությունը, իսկ 25%-ը՝ Գավառի համայնքապետարանը։
 Շենքը լինելու է երկհարկանի՝ նկուղային հարկով, 1100 քմ մակերեսով։ Մանկապարտեզը նախատեսված է 90 սանի համար՝ 3 խմբով։
 Շինարարությունը մեկնարկել է 2023 թվականի ապրիլին։ Այս պահի դրությամբ աշխատանքներն իրականացված են 86 տոկոսով։ Ավարտը նախատեսվում է նոյեմբերի 15-ին։
 Մարզպետը կարևորել է աշխատանքների որակն ու ժամկետների պահպանումը՝ շեշտելով, որ այս կառույցը մեծապես կնպաստի երկու գյուղերի երեխաների կրթության և զարգացման հնարավորությունների ընդլայնմանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-09 18:50:06