Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Վարդենիսում

27.08.2025

Օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը քաղաքացիների ընդունելություն անցկացրեց Վարդենիսի համայնքապետարանում՝ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ։
Հանդիպմանը մասնակցում էին նաև՝ մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, ՏԻԿ և տարածքային հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը, Վարդենիսի համայնքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի բաժնի պետ Աննա Վարդանյանը։
Քաղաքացիները դիմեցին տարբեր հարցերով՝ դրամական օգնություն, բնակարանային պայմանների բարելավում, խմելու ջրի մատակարարում, առողջության վերականգնում, աշխատանքի տեղավորում, հողամասի տրամադրում, սեփականության գրանցում և ինքնակամ կառույցների օրինականացում։
 Բոլոր դիմումներն ընդունվել են հաշվառման և կստանան պատասխաններ՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-09 18:50:06