Նորություններ
Քայլ առ քայլ դեպի մաքուր և բարեկարգ համայնքներ
25.08.2025
«Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ն շարունակում է իրականացնել նոր աղբամանների տեղադրման ծրագիրը։
Այս անգամ մեր կանգառը Գավառ խոշորացված համայնքն է։
Արդեն մի քանի օր է՝ համայնքի գյուղերում տեղադրվում են ժամանակակից և հարմարավետ աղբամաններ։ Ներկայումս գործընթացը շարունակվում է Գավառ քաղաքի տարբեր հատվածներում։
Մեր հիմնական նպատակն է ստեղծել մաքուր և առողջ միջավայր յուրաքանչյուր բնակչի համար։
Այս նախաձեռնությունը ևս մեկ կարևոր քայլ է դեպի կանոնավոր և արդյունավետ աղբահանություն։
Գավառից դեպի մյուս բնակավայրեր․ շարունակական աշխատանքներ՝ մաքուր ու առողջ ապագայի համար։
Կոտայք և Գեղարքունիք ԿԿԹ