Նորություններ
ՀՀ կառավարությունը 2 միլիարդ 124 միլիոն 844, 7 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի համայնքային, մարզային և հանրապետական նշանակության որոշ ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման հա
21.08.2025

ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 21-ի հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզին հատկացնել 2 միլիարդ 124 միլիոն 844, 7 հազար դրամ՝ համայնքային, մարզային և հանրապետական նշանակության որոշ ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների իրականացման համար։
Այդ թվում․
407 միլիոն 336,4 հազար դրամ՝ Տ-4-63, /Հ-7/ - Ջիլ մարզային նշանակության ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման համար
748 միլիոն 883,6 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան, Գևորգ Զիրոյան և Սայաթ Նովա խաչմերուկից մինչև Ն. Գետաշեն բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցի խաչմերուկ ավտոճանապարհի հիմնանորոգման համար
78 միլիոն 824,7 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի կենտրոնական փողոցի մի հատվածի ասֆալտապատման համար
889 միլիոն 800,0 հազար դրամ՝ Հ-7,/Մ-4/ -Շորժա-Վարդենիս-/Մ-10/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ78+100-կմ97+032 հատվածի միջին նորոգման համար։