Նորություններ
Պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Սարուխան բնակավայրում ավարտական փուլում են հինգ փողոցների հիմնանորոգման աշխատանքները
21.08.2025
Գավառի՝ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտական փուլում են Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի փողոցների հիմնանորոգման աշխատանքները։
Արդեն ասֆալտապատվել են Գոքոյան, Դեմիրճյան փողոցները, ավարտական փուլում են Քուչակի առաջին, Քուչակի երկրորդ փողոցները։ Քիշոյան փողոցում էլ դեռևս ընթանում են հողային աշխատանքներ։
Փողոցները նաև գծանշվելու են, տեղադրվելու են ճանապարհային երթևեկության նշաններ։
Ծրագրի ընդհանուր արժեքը 140 մլն 500 հազար դրամ է։
Գումարն համամասնորեն հատկացվելու է պետական և համայնքի բյուջեներից։
Կապալառուն՝ «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն է։