Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում իրականացվում է երկու ծրագիր

21.08.2025


Սևան համայնքի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում իրականացվում են խմելու ջրի ցանցի վերակառուցման և Ծովագյուղ բնակավայրի՝ 1-ին փողոցի 1-ին նրբ․, 1-ին փողոցի 2-րդ նրբ., 2-րդ փողոցի մի մաս, 4-րդ փողոցի 1-ին փկղ․, 11-րդ փողոցի, 17-րդ փողոցի, 18-րդ փողոցի 1-ին նրբ․, 20-րդ փողոցի 1-ին փկղ․, 24-րդ փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքներ, գերեզմանների հարակից տարածքի, Աստվածընկալի տարածքի և 1-ին թաղամասի ասֆալտապատման աշխատանքները։
Համաձայն նախագծի՝ նախատեսվում է Ծովագյուղի գործող ջրագծերի 3985գծմ երկարությամբ խողովակաշարը փոխարինել և իրականացնել 4 հատ աղբյուրակապի վերանորոգում:
Խմելու ջրագծի արտաքին ցանցի վերակառուցվող հատվածի շահագործման համար ոչ պիտանի պողպատե խողովակները կփոխարինվեն պոլիէթիլենե խողովակներով:
Ծրագրի պայմանագրային արժեքը 37 մլն, 770 հազար դրամ է՝ պետություն-համայնք 75%-25% ներդրմամբ:
Աշխատանքներն իրականացվում են «Եդեմ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից:
Ընթացքի մեջ են նաև Սևան համայնքի Գագարին բնակավայրի Գայի փողոցի, Վարսեր բնակավայրի 3-րդ փողոցի, Դդմաշեն բնակավայրի 3-րդ, 6-րդ, 8-րդ 9-րդ փողոցների, Ծովագյուղ բնակավայրի՝ 1-ին փողոցի 1-ին նրբ․, 1-ին փողոցի 2-րդ նրբ., 2-րդ փողոցի մի մասի, 4-րդ փողոցի 1-ին փկղ․, 11-րդ փողոցի, 17-րդ փողոցի, 18-րդ փողոցի 1-ին նրբ․, 20-րդ փողոցի 1-ին փկղ․, 24-րդ փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքներ, գերեզմանների հարակից տարածքի, Աստվածընկալի տարածքի և 1-ին թաղամասի ասֆալտապատման աշխատանքները։
Փողոցների և ճանապարհների հիմնանորոգման ծրագիրը ներառում է 23427քմ տարածք:
Ծրագրի պայմանագրային արժեքը 288.959.514 դրամ է՝ պետություն-համայնք 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-09 18:50:06