Նորություններ
Գավառում կայացավ Գեղարքունիքի մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը
20.08.2025
2025-2026 ուսումնական տարվան ընդառաջ՝ Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում անցկացվեց օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ով հանդես եկավ ընդարձակ զեկույցով և պատասխանեց ներկաներին հուզող հարցերին։
Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ:
Խորհրդակցության շրջանակում քննարկվեցին․
Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման ընթացքը
«Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարվա» մեկնարկը
ԲՏՃՄ լաբորատորիաների ներդրումը դպրոցներում
Ուսուցիչների կամավոր ատեստավորում և տարակարգի տրամադրում
Քննությունների նոր ձևաչափ (4-րդ և 9-րդ դասարաններում)
Երկարօրյա ծառայության կազմակերպում
Խորհրդակցությանը նախորդեց դպրոցների կողմից ներկայացված նախագծային աշխատանքների ցուցահանդեսը, իսկ հանդիպման ընթացքում շնորհակալագրեր հանձնվեցին «Ամսվա լավագույն» անվանակարգի հաղթող 6 ուսուցիչների և 1 մանկապարտեզի տնօրենի։