Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Որակյալ առողջապահական ծառայությունները պետք է լինեն հասանելի՝ անկախ բնակավայրի սահմանամերձ կամ քաղաքային լինելուց

19.08.2025

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատվան գյուղում տեղի ունեցավ նորակառույց բուժակ-մանկաբարձական կետի բացման արարողությունը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն, ԿԽՄԿ քաղաքական և գործառնական խորհրդատու Ավետիք Փաշայանը, Վարդենիսի ԲԿ-ի տնօրեն Շահեն Շահինյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներ։
 Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորեց Շատվանի նոր ԲՄԿ-ի բացման առիթով և ընդգծեց ծրագրի կարևորությունը համայնքի բնակիչների առողջության պահպանման գործում։
 Մարզպետը իր խոսքում նաև շնորհակալություն հայտնեց ԿԽՄԿ գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար՝ նշելով․
 «Մեր քաղաքականությունն է, որ առողջապահական ծառայությունները հասանելի լինեն՝ անկախ բնակավայրի սահմանամերձ կամ քաղաքային լինելուց, և քաղաքացիները ստիպված չլինեն որակյալ բուժսպասարկում ստանալու համար հասնել քաղաքային բնակավայրեր»։
 ԲՄԿ-ն կառուցվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ֆինանսավորմամբ՝ մարզպետի աշխատակազմի հետ համագործակցության արդյունքում։
 Ներդրումների չափը՝ 38.7 միլիոն դրամ, որի շնորհիվ շուրջ 530 բնակիչ այժմ կստանան ժամանակակից, հարմարավետ և որակյալ բուժսպասարկում։
 Շինարարությունը մեկնարկել է 2024թ. օգոստոսին, ավարտվել դեկտեմբերին, իսկ 2025-ին իրականացվել է նաև կահավորում ու տեխնիկական վերազինում։
Նոր շենքը զբաղեցնում է 45 քմ տարածք, իսկ բակը՝ 195 քմ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-09 18:50:06