Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հերթական աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ

18.08.2025

Օգոստոսի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հերթական աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ։
 Քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես՝
 Տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը
 Սուբվենցիոն ծրագրերի կատարողականների դիմաց վճարումները
 Մարտունիում Մյասնիկյան փողոցի լուսավորության կառուցման ծրագիրը
 Մարզային ճանապարհների սպասարկման խնայողությունների վերաբաշխումը
Որոշ օբյեկտներում շինարարական թերությունների վերացում և ընթացիկ շինաշխատանքների վերահսկողությունը
 ՀՀ կառավարության կողմից 2025 թ․ հրատապ ծրագրերի իրականացման ընթացքը
 Քննարկվել են նաև՝
Նորակերտում, Սոթքում և Գագարինում մանկապարտեզների նախագծերի ձեռքբերումը
 Մարտունի համայնքում երկու մանկապարտեզների տարածքների բարեկարգումը
 Միջմարզային տրանսպորտային երթուղիների կազմակերպումը
 Վարդենիսի մարզադաշտի կառուցման ծրագիրը
 Մարզպետը հանձնարարեց սեղմ ժամկետներում ներկայացնել տեղեկատվություն՝
 «Բուսաբուծության աջակցության» ծրագրի մոնիտորինգի արդյունքների մասին
Բերքահավաքի ընթացքի և ցուցանիշների վերաբերյալ
Քննարկման ավարտին ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին նոր հանձնարարականներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-09 18:50:06