Նորություններ
Կայացավ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը
13.08.2025
Օգոստոսի 13-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը՝ մարզպետ Կարեն Սարգսյանի նախագահությամբ։
Նիստին մասնակցեցին հանձնաժողովի բոլոր անդամները։ Քննարկվեցին 2025 թ. ամառային զորակոչի ավարտական փուլի արդյունքները, զորակոչի գործընթացում պետական գերատեսչությունների համագործակցությունը, ինչպես նաև կրթության հիմքով տարկետման ներկայացված գործերը։
Մարզպետը տվեց որոշ հանձնարարականներ՝ զորակոչի կազմակերպման գործընթացը առավել արդյունավետ իրականացնելու համար։