Նորություններ
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ու Կարեն Սարգսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների ուղեկցությամբ Սևանում այցելել են երեք ճանապարհաշինական տեղամաս
12.08.2025
Օգոստոսի 12-ին ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ու Կարեն Սարգսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների ուղեկցությամբ Սևանում այցելել են երեք ճանապարհաշինական տեղամաս՝ դիտարկելու աշխատանքների ընթացքը
Մ-4 ճանապարհ (Երևան-Սևան-Իջևան), 51-64-րդ կմ հատված
2025-ի հուլիսից այստեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ (681 մլն դրամ, պետբյուջեից)։
13 կմ-ից Ֆրեզվել է մոտ 10 կմ
8.5 կմ հատվածում՝ արդեն տեղադրված է վերին շերտը
Աշխատանքների ավարտ՝ օգոստոսի վերջին, որին կհետևի գծանշում։
Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհ
Հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2024-ի դեկտեմբերից (2.62 մլրդ դրամ, պետբյուջեից)։
17 կմ նորոգվող հատված, ներառյալ ջրահեռացման համակարգ և մայթեր
14.5 կմ-ում տեղադրվել է ներքին շերտ
3 կմ-ում տեղադրվել է վերին շերտ
Աշխատանքների ավարտ՝ նոյեմբերին։
Մ-10 (Սևան-Մարտունի-Վարդենիս), 2-5-րդ կմ հատված
Մայիս-հունիսին իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ (91.5 մլն դրամ)։
Նորոգվել է 2.5 կմ երկարությամբ հատված
Կատարվել են փոսային նորոգում, ասֆալտապատում, կողնակների հարթեցում և ուղղորդիչ սյուների տեղադրում
Աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են։
Բոլոր ծրագրերն իրականացվում են պետական բյուջեի միջոցներով և ընթանում են ըստ ժամանակացույցի։