Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

12.08.2025


«Սիրելի՛ երիտասարդներ,
Շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:
Այս օրը նշանավորում է երիտասարդության դերը մեր հասարակության կայացման, զարգացման և առաջընթացի գործում։ Դուք՝ երիտասարդներդ, Հայաստանի վաղվա օրն եք, դուք եք պետության զարկերակը, նորարարության և ստեղծագործ մտքի հիմնական շարժիչ ուժը։
Մեր մարզը հպարտ է իր ակտիվ, ուսյալ ու հայրենասեր երիտասարդներով, ովքեր իրենց եռանդով, մտահղացումներով ու նախաձեռնություններով նոր լույս են բերում համայնքների զարգացման ու հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։
Ձեր ձայնը կարևոր է, ձեր մասնակցությունը՝ անփոխարինելի։
Մարզպետարանի կողմից շարունակելու ենք աջակցել ձեր նախաձեռնություններին, խթանել երիտասարդական քաղաքականությունների իրականացումը և ստեղծել հնարավորություններ՝ ձեր գաղափարներն ու տեսլականները կյանքի կոչելու համար։
Թող այս օրը ոգեշնչի ձեզ ավելի համարձակ քայլերի, թող ամեն օր լինի նոր հնարավորություն՝ սովորելու, ստեղծելու և պետության հզորացման գործում ձեր ներդրումն ունենալու համար։
Մաղթում եմ ձեզ հաջողություններ, անսպառ ուժ, վստահություն և հավատ ձեր ճանապարհին»: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-22 18:31:11