Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիսում սուբվենցիոն ծրագրով փողոցներ են հիմնանորոգվում

12.08.2025

Վարդենիսում մեկնարկել են Ազգալդյան, Երիտասարդության և Անդրեասյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները։
 Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է վերոնշյալ փողոցների շինհրապարակներ՝ ծանոթանալու աշխատանքների ընթացքին։
 Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 114 միլիոն 500 հազար դրամ, որից 50%-ը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության, իսկ մյուս 50%-ը՝ Վարդենիսի համայնքապետարանի կողմից։
Հիմնանորոգման ծրագրով նախատեսվում է՝
 ճանապարհի գոյություն ունեցող ծածկույթի քանդում
 նոր ավազակոպճային հիմքի և ասֆալտբետոնյա ծածկի տեղադրում
 կահավորում և գծանշում
 Ընդհանուր առմամբ կվերանորոգվի 978 մետր երկարությամբ և 10,269 քմ մակերեսով ճանապարհ։
 Աշխատանքների ավարտը նախատեսված է 2025թ. Հոկտեմբերի վերջին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-22 18:31:11