Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

11.08.2025

Օգոստոսի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Նախ, մարզպետը շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նորանշանակ գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Էդգար Գևորգյանին՝ մաղթելով հաջողություններ իր նոր պաշտոնում։
 Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր.
 Ճամբարակի Տիգրան Մեծ փողոցի պայթյունից փլուզված շենքի փոխարեն նոր շենքի կառուցման նախագծի ձեռքբերումը։
 Ավտոճանապարհների վիճակը՝ մարզի միջպետական ու հանրապետական ճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության կանխումը, ճանապարհների պահպանությունը։
 Դպրոցների շինարարություն՝ Ջիլի, Վերին Գետաշենի, Գագարինի ու Ակունքի դպրոցների մարզադահլիճների շինաշխատանքներում առաջացած թերությունների վերացումը։
 2025-ի սուբվենցիոն ծրագրերի ընթացքը՝ որ առաջիկա տարում նախատեսվում է իրականացնել։
Քննարկվեցին նաև այլ հարցեր, ինչպիսիք են՝
 Հիմնանորոգման ենթակա մարզային նշանակության ճանապարհների նախագծանախահաշվային փաստաթղթերի մրցույթների հայտարարման գործընթացը
 Ապօրինի գովազդային վահանակների ապամոնտաժումը,
 Սևանում աղբի տեսակավորման ծրագրի հանրայնացումը։
 Մարզպետը հանձնարարեց ստեղծել աշխատանքային խումբ՝ իրականացվող շինարարական աշխատանքների մշտադիտարկում իրականացնելու և հայտնաբերված խնդիրները ժամանակին լուծելու համար։
Խորհրդակցության ընթացքում բարձրացվեց նաև Շատվանի բուժկետի տարածքի բարեկարգման ու Մարտունի քաղաքի փողոցների հիմնանորոգման ժամկետների պահպանման հարցը։
 Մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-09 18:50:06