Նորություններ
Ընթացքի մեջ են Փոքր Մասրիկի կրթահամալիրի կառուցման աշխատանքները
11.08.2025
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ՝ մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի քաղաքաշինության պատասխանատուների ուղեկցությամբ, այցելել է Փոքր Մասրիկ գյուղ՝ ծանոթանալու կրթահամալիրի շինաշխատանքների ընթացքին։
Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի դեկտեմբերից՝ ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։ Նոր կրթահամալիրը նախատեսված է 144 երեխայի համար։
Այս պահին շինարարության շուրջ 30 տոկոսը արդեն ավարտված է։ Նախագծի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 159 միլիոն դրամ, որը տրամադրվում է ՀՀ պետբյուջեից։ Շինաշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։
Կրթահամալիրը կունենա բոլոր անհրաժեշտ պայմանները՝ համահունչ ժամանակակից չափորոշիչներին։
Ավարտը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին։