Նորություններ
Նոր մանկապարտեզ՝ Գեղամասար գյուղում
08.08.2025
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ այցելեց Գեղամասար գյուղի մանկապարտեզի նոր շենքի կառուցման շինհրապարակ։
Հիշեցնենք՝ Գեղամասարի մանկապարտեզը կառուցվում ու վերակառուցվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։ Ըստ ծրագրի՝ 2026 թվականին Գեղամասարում կշահագործվի արդի չափորոշիչներին համապատասխան 50 տեղանոց մանկապարտեզ։
Ծրագրի ընդհանուր արժեքը 159 միլիոն դրամ է, որը ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։ Նախատեսվում է հին շենքի ամրացում, վերակառուցում և նոր մասնաշենքի կառուցում՝ նկուղային հարկով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հուլիսին, իսկ ավարտը նախատեսվում է 2026 թվականին։ Արդեն իսկ իրականացվել է աշխատանքների 50%-ը։
Այս ներդրումը մեծ դեր ունի համայնքի զարգացման և ապագա սերնդի կրթության գործում։











