Նորություններ
Անցկացվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը
06.08.2025

Օգոստոսի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց քաղաքացիների՝ մարզպետի աշխատակազմի վարչական շենքում։
Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները բարձրացրեցին տարբեր խնդիրներ՝
Դրամական աջակցություն,
Աշխատանքի տեղավորման խնդրանք,
Բազմաբնակարան շենքի ջրահեռացման հարց,
Բնակարանային պայմանների բարելավում,
Հողի նշանակության փոփոխություն,
Ձեռնարկատիրական գործունեության աջակցություն։
Բոլոր դիմումները ընդունվել են հաշվառման և կպատասխանվեն օրենքով սահմանված կարգով։
Մարզպետի աշխատակազմը միշտ պատրաստ է լսելու և հնարավուրթյան սահմաններում աջակցելու Գեղարքունիքի բնակչությանը։