Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ձորագյուղում՝ նոր ավտոկանգառներ և շուրջօրյա ջրամատակարարում

06.08.2025

Ձորագյուղում՝ նոր ավտոկանգառներ և շուրջօրյա ջրամատակարարում 
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը այցելեցին Ձորագյուղ՝ ծանոթանալու երկու կարևոր սուբվենցիոն ծրագրերի իրականացման արդյունքներին։
Պատմամշակութային հուշարձաններով ավտոկանգառներ
Ձորագյուղի կենտրոնական փողոցում կառուցվել են Մարտունու տարածքի պատմամշակութային հուշարձանները պատկերող երկու ավտոկանգառներ։
 Ծրագրի արժեքը՝ 8 մլն 320 հազ. դրամ
 Ֆինանսավորում՝ 50%՝ ՀՀ կառավարություն, 50%՝ համայնք
Շինաշխատանքները՝ 2024թ. սեպտեմբեր - 2025թ. Հուլիս
Նոր կանգառները ոչ միայն ապահովում են ժամանակակից հարմարություններ, այլև ներկայացնում են Մարտունու համայնքի պատմությունն ու զբոսաշրջային գրավչությունները։
 Շուրջօրյա ջրամատակարարում՝ 260 ընտանիքի համար
Այցի ընթացքում մարզպետը եղավ նաև խմելու ջրատարի շինհրապարակում, որտեղ ընթանում են ակտիվ աշխատանքներ։
 Ծրագրի արժեքը՝ 133 մլն 734 հազ. դրամ
Ֆինանսավորում՝ 75%՝ ՀՀ կառավարություն, 25%՝ համայնք
 Կկառուցվի 10.3 կմ երկարությամբ ներքին ցանց և 3 աղբյուրակապ «Բոռբոռ» ակունքներում
 260 տնային միացում, 45% աշխատանքներն արդեն ավարտված են
Ծրագրի ավարտից հետո գյուղի 260 ընտանիք կունենա շուրջօրյա, որակյալ ջրամատակարարում։
Գեղարքունիքում շարունակվում է համայնքային ենթակառուցվածքների բարելավումը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-09 18:50:06