Նորություններ
Վարդաձորի միջնակարգ դպրոցի շենքը վերանորոգվում է
05.08.2025
Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի, Վարդաձորի վարչական ղեկավար Մաքսիմ Ավետիսյանի, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներըի ուղեկցությամբ շինհրապարակ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Ծրագիրը իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» պետական ծրագրի շրջանակում՝ պետական բյուջեի միջոցներով։
Վերանորոգման պայմանագրային արժեքը՝ 202 մլն դրամ։
Աշխատանքների շրջանակում նախատեսվում է՝
Տանիքի մասնակի նորոգում
Ներքին և արտաքին հարդարումներ
Նոր սանհանգույցների, ջեռուցման ու կոյուղու համակարգերի տեղադրում
Վինիլային հատակների կառուցում
Բացօթյա մարզահրապարակի կառուցում
Նոր դռների տեղադրում և մի շարք այլ աշխատանքներ
Շինարարությունն արդեն մեկնարկել է, և այն նախատեսվում է ավարտել առաջիկա չորս ամսվա ընթացքում։
Նպատակն է՝ ստեղծել ավելի բարեկարգ, անվտանգ և ուսումնական գործընթացին համապատասխան միջավայր Վարդաձորի աշակերտների համար։