Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բարեկարգվում է Վարդաձորի մշակույթի տան բակային տարածքը

04.08.2025


Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ այցելել է Վարդաձոր՝ մշտադիտարկելու մշակույթի տան բակային տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները։
Աշխատանքներն ընթանում են ՀՀ կառավարության 2024 թ․ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 37,968,000 դրամ, որից 65%-ը ֆինանսավորում է կառավարությունը, իսկ 35%-ը՝ Մարտունու համայնքապետարանը։
 Նախատեսվում է՝
• 820 քմ տարածքի ասֆալտապատում
• 162 քմ սալիկապատում
• 108 մ հենապատի կառուցում և ցանկապատում
• կանաչապատում և եզրաքարերի տեղադրում
 Շինարարությունը մեկնարկել է 2024-ի նոյեմբերին և արդեն իսկ իրականացվել է շուրջ 85%-ով։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։
 Տեղում էին նաև Վարդաձորի վարչական ղեկավար Մաքսիմ Ավետիսյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի համապատասխան մասնագետները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-06 16:44:56