Նորություններ
Մարտունու պետական բժշկական քոլեջի 2025 թ․ շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները
01.08.2025
Օգոստոսի 1-ին կայացավ Մարտունու պետական բժշկական քոլեջի այս տարվա շրջանավարտների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը
Միջոցառմանը մասնակցեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ինչպես նաև
Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը
Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը
Քոլեջի տնօրեն Տարոն Արշակյանը, շրջանավարտների ծնողներ և հյուրեր։
Քոլեջի տնօրեն Տարոն Արշակյանը նշեց, որ այս տարի հաստատությունը ճանապարհում է 84 շրջանավարտ, ովքեր համալրելու են բուժաշխատողների շարքերը կամ շարունակելու են ուսումը բուհերում
Հատուկ հիշատակվեցին նաև այն շրջանավարտները, ովքեր այս պահին ծառայում են Հայոց բանակում՝ իրենց պարտքը տալով հայրենիքին
Շնորհավորական խոսքերով հանդես եկան
Մարզպետ Կարեն Սարգսյանը
Համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը
Դասախոս Ալբերտ Սիրականյանը
Իր ելույթում մարզպետ Կարեն Սարգսյանը կարևորեց շրջանավարտների կրթության և մասնագիտական ընտրության արժեքը․
«Այս օրը բացառիկ նշանակություն ունի ոչ միայն ձեզ համար, սիրելի՛ շրջանավարտներ, այլև ամբողջ մարզի, հատկապես՝ կրթության ու առողջապահության ոլորտների համար», - ընդգծեց մարզպետը։
Նա նշեց, որ տվյալ մասնագիտությունը պահանջում է սրտացավություն, մարդասիրություն ու պատասխանատվություն.
«Դուք ընտրել եք մի գործ, որտեղ յուրաքանչյուր քայլ կարող է որոշիչ լինել մարդկային կյանքի համար։ Եվ հենց դա է ձեր ընտրած մասնագիտության մեծությունը»։
Մարզպետը նաև իր երախտագիտությունը հայտնեց քոլեջի ղեկավարությանը և դասախոսական կազմին՝ սերունդ դաստիարակելու, գիտելիք ու արժեքներ փոխանցելու համար։
Դիպլոմները հանձնեցին
Մարզպետ Կարեն Սարգսյանը
Համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը
ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը
Քոլեջի տնօրեն Տարոն Արշակյանը
Դասախոսներ Վարդան Կարապետյանն, Սամվել Սահակյանը
Շնորհավորում ենք մեր ապագա բուժաշխատողներին։ Թող ձեր մասնագիտական ուղին լինի գիտելիքով, բարությամբ ու պատասխանատվությամբ լի։