Նորություններ
Ճամբարակի համայնքապետարանի վարչական շենքը հիմնանորոգվում է
31.07.2025
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Ճամբարակի համայնքապետարան՝ դիտարկելու ընթացող աշխատանքները, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին մեկնարկած սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Շենքի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են այս տարվա մարտից, և 2025 թվականի հուլիսի 30-ի դրությամբ արդեն ավարտվել են մոտ 80%-ով!
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 73 միլիոն դրամ, որից՝
60%՝ ՀՀ կառավարության ֆինանսավորում
40%՝ Ճամբարակի համայնքապետարան
Հիմնանորոգվում են շենքի առաջին ու երկրորդ հարկերը։
Շենքի երրորդ հարկը հիմնանորոգվել է դեռ 2022 թվականին՝ կրկին ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Շատ շուտով Ճամբարակի բնակիչները կսպասարկվեն վերանորոգված, հարմարավետ և ժամանակակից պայմաններով համայնքապետարանում։