Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայաստանի Գավաթ 2025 – Առագաստանավային սպորտի մեծ մրցաշարը Սևանա լճում շարունակվում է մեծ թափով

30.07.2025

Սույն թվականի հուլիսի 25-27-ը, «ԴԻ ԷԼ ԷՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն և Winds of Armenia առագաստանավային ակումբը կազմակերպեցին Հայաստանի Գավաթի առաջին փուլը, որն աչքի ընկավ մարտական մթնոլորտով, տեխնիկապես ճշգրիտ մանևրներով և բարձրակարգ մրցակցությամբ։ 
Հաղթող թիմերն են՝
Skolkovo Sailing Team 3
 Marlin
 Black Swan
 Երկրորդ փուլը կկայանա օգոստոսի 15-17, կրկին Սևանի ափին՝ «Նոյ Լենդ Ռեզորթ»-ի տարածքում։ Քամին ուժգնանում է, թիմերը՝ մարտական տրամադրված, և ամեն բան դեռ կարող է փոխվել։
 Մրցանակային ֆոնդ – 7.000.000 դրամ
 Գավաթի հաղթողը կունենա իրավունք մասնակցելու սեպտեմբերի բաց առաջնությանը՝ առանց մեկնարկային վճարի։ 
 Իսկ սեպտեմբերի 11-14-ը կայանալու է Հայաստանի բաց առաջնությունը J/70 դասում,որտեղ մասնակցելու են մինչև 20 պատվիրակություն տարբեր երկրներից։
 Մրցանակային ֆոնդ՝ 10.000.000 դրամ։
Այս ամառ Սևանա լիճը վերածվել է նավավարների գլխավոր մենամարտի հարթակի։ Այստեղ ամեն ալիք մարտահրավեր է, իսկ յուրաքանչյուր մանևր՝ հաղթանակի հնարավորություն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 18:03:44