Նորություններ
Երանոսում նոր ոռոգման ցանց՝ ավելի արդյունավետ ջրամատակարարում շուրջ 600 տնտեսության համար
30.07.2025
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Երանոսի թիվ 1, 2, 3, 21, 27-րդ փողոցներ և Վարդաձորի խճուղի, որտեղ ավարտվել են ոռոգման նոր ջրատար ցանցի կառուցման աշխատանքները՝ ՀՀ կառավարության 2024թ. սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Ընդհանուր առմամբ կառուցվել է 1797 մետր երկարությամբ ներքին ցանց՝ մետաղական, երկաթբետոնե և պոլիէթիլենային խողովակներով։
Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 67 մլն 780 հազար դրամ, որից՝
75%՝ ՀՀ կառավարության ֆինանսավորում
25%՝ Մարտունու համայնքապետարան
Շինարարությունը մեկնարկել է 2024թ. օգոստոսին և ավարտվել է 2025թ. հունիսին։
Արդյունքում շուրջ 600 տնամերձ հողամաս այսօր ոռոգվում է ժամանակին և առանց ջրային կորուստների՝ ապահովելով բարձր արդյունավետություն և հողագործության զարգացում։
Նման ծրագրերը նպաստում են գյուղատնտեսական արտադրության աճին ու համայնքների կայուն զարգացմանը։