Նորություններ
Երանոսում նոր ավտոկանգառներ՝ պատմություն ու ժամանակակից տեսք մեկտեղած
29.07.2025
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Երանոս գյուղ, որտեղ ավարտվել են երկու նոր ավտոկանգառների կառուցման աշխատանքները՝ ՀՀ կառավարության 2024թ. սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Երանոսում տեղադրված այս կանգառները ոչ միայն սպասման վայրեր են, այլև ճանաչողական ու զբոսաշրջային գովազդային հարթակներ, որոնք ներկայացնում են Մարտունու պատմամշակութային հուշարձաններն ու բնության գեղեցկությունը։
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 8 մլն 320 հազար դրամ, որից
50%՝ ՀՀ կառավարության ֆինանսավորում
50%՝ Մարտունու համայնքապետարան
Շինարարությունը սկսվել է 2024թ. նոյեմբերին և ավարտվել 2025թ. հուլիսին։
Նման ծրագրերը ոչ միայն բարելավում են գյուղի ենթակառուցվածքները, այլև զարգացնում են համայնքային կյանքն ու զբոսաշրջային գրավչությունը։