Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց Երանոս գյուղի հիմնանորոգված ու նորաբաց մանկապարտեզ

29.07.2025


 Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ այցելեց Երանոս գյուղի հիմնանորոգված ու նորաբաց մանկապարտեզ։
Նրանց ուղեկցում էին Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը, Գեղարքունիքի մարզպետի և Մարտունու համայնքապետարանի աշխատակազմերի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ։
 Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղի մանկապարտեզը հիմնանորոգվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, 2019-2024 թվականների ընթացքում։
Մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի մեկնարկը տրվել է 2019 թվականից և ընթացել մի քանի փուլերով։
2019-2024 թվականների ընթացքում մանկապարտեզի հիմնանորոգման ու կահավորման նպատակով ծախսված ընդհանուր գումարը կազմում է 267,1 միլիոն դրամ։
2024 թվականի հոկտեմբերին, ծրագրի վերջին փուլով իրականացվել են մանկապարտեզի շենքի բակային հատվածի հիմնանորոգման, բարեկարգման և խաղարանների տեղադրման աշխատանքներ։
2025 թվականի մայիսից արդի չափորոշիչներին համապատասխանող Երանոսի մանկապարտեզն իր դռներն է բացել 90 սաների առջև։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-31 15:07:53