Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Երանոսում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

24.07.2025


Հուլիսի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։
Նրանց ուղեկցում էին Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը, Գեղարքունիքի մարզպետի և Մարտունու համայնքապետարանի աշխատակազմերի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ։
Այցի առաջին կանգառը Երանոսի 5-րդ, 9-րդ, 21-րդ, 22-րդ փողոցներում էր, որտեղ հիմնանորոգման ու ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2025 թվականի մայիսից։ 2025 թվականի հուլիսի 23-ի դրությամբ արդեն ամբողջությամբ ասֆալտապատված են բոլոր փողոցները՝1920 մետր երկարությամբ և 9240 քառակուսի մետր մակերեսով։
Նույն ծրագրի շրջանակներում Երանոսի թիվ 21 և 22 փողոցներում կառուցվել է 75 գծամետր երկարության հենապատ։
Երանոսի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 116 միլիոն 652 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-31 15:07:53