Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ռենջերները կրկին ուժերը չափեցին՝ այս անգամ «Սևան Ստարտափ Սամմիթում»

22.07.2025

«Ռենջեր 2025» մրցույթը՝ նվիրված կենսաբազմազանության պահպանմանը, կայացավ երրորդ անգամ՝ այս անգամ «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում։
 Մրցույթին մասնակցեցին Շրջակա միջավայրի նախարարության համակարգման տակ գործող բնության հատուկ պահպանվող տարածքների և էկոպարեկային ծառայության 15 աշխատակիցներ՝ իրական ռենջերներ, որոնք ամեն օր կանգնած են բնության պահպանության առաջնագծում։
 Մասնակիցները փորձեցին իրենց ուժերը ինչպես ֆիզիկական պատրաստվածության, այնպես էլ մասնագիտական գիտելիքների մակարդակով։ Մրցույթը ոչ միայն ճանաչում է նրանց նվիրումն ու աշխատանքը, այլև խրախուսում՝ դրամական մրցանակներով։
 Մրցանակային տեղեր՝
 1 առաջին տեղ- Արթուր Քոչարյան
 2 երկրորդ տեղ- Վահե Խաչատրյան, Միքայել Պողոսյան
 3 երրորդ տեղ- Գևորգ Գասպարյան, Սասուն Շիրինյան և Սասուն Գալստյան
Մրցանակային տեղեր զբաղեցրած վեց մասնակցից հինգը Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչներն են։
 Այս նախաձեռնությունը կարևորում է ռենջերների առանցքային դերը մեր բնության պահպանման գործում և կոչ է անում ավելի մեծ ուշադրություն դարձնել նրանց աշխատանքին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-05 15:25:55