Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունի և Վարդենիս համայնքներից բանակ ճանապարհվեցին զորակոչիկների հերթական խմբերը

22.07.2025


2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում հուլիսի 21-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս համայնքներից զորակոչիկների հերթական խմբերը մեկնել են զինվորական ծառայության։
Օրվա առթիվ նշված համայնքներում կազմակերպվել են հանդիսավոր արարողություններ, հնչեցրել շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր։ Արարողություններին մասնակցել են ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատի, համայնքապետարանների ներկայացուցիչներ, զորակոչիկների ծնողներ և հարազատներ։
Ամառայի զորակոչը կավարտվի 2025 թվականի օգոստոսի 15-ին։
Բարի երթ և խաղաղ ծառայություն բոլոր զինծառայողներին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-05 15:25:55