Նորություններ
Սևան Ստարտափ Սամիթ 2025՝ Նորարարության և Տեխնոլոգիաների Միջազգային Հարթակ
21.07.2025
Այսօր՝ հուլիսի 21-ին, ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը այցելել են Սևանա լճի ափին մեկնարկած «Սևան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառմանը, որը ՀՀ Կառավարության բարձր հովանու ներքո իրականացվում է ՀՀ Բարձր Տեխնոլոգիական Արդյունաբերության Նախարարության աջակցությամբ։
Նրանք շրջել են ստարտափերի տաղավարներով ու ծանոթացել ֆորումի նպատակներին և մանրամասներին։
Այս տարվա Սամիթը աչքի է ընկնում իր աննախադեպ մասշտաբով և լայնածավալ միջոցառումներով, ընդգրկելով հարյուրավոր ստարտափ թիմեր, միջազգային փորձագետներ, ներդրողներ ու հազարավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից։
Ինչպես նաև այս տարի՝ «Սևան Ստարտափ Սամիթ 2025»-ը այն եզակի հարթակներից է, որտեղ տեղական ստարտափները կարող են փոխառել միջազգային փորձն ու մշակույթը, նպաստելով երկրի ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։
Միջոցառումն ամեն տարի ներառում է նորարարական գաղափարներ, որ հնչում են աշխարհի տարբեր երկրներից՝ ստեղծելով բացահայտման, համագործակցության և ներդրումների նոր հնարավորություններ։
«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը ոչ միայն տեխնոլոգիաների, այլև բազմաթիվ ոլորտների համաժողովների և միջոցառումների հյուրընկալող հարթակ է դառնում։
Սա բացառիկ հնարավորություն է հայ ստարտափերների և ներդրողների համար՝ համաշխարհային չափանիշներով համագործակցության և աճի ուղիներ գտնելու համար։