Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարեն Զախարյանն արծաթե մեդալ է նվաճել Սերբիայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

18.07.2025


Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի մարզադպրոցի սան, բռնցքամարտիկ Կարեն Զախարյանը Սերբիայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը և պարգևատրվել արծաթե մեդալով:
Պատանի բռնցքամարտիկին հայրենի Մարտունիում դիմավորել են հանդիսավոր կերպով և տոնական արարողությամբ։
Կարեն Զախարյանը գերազանց է հանդես եկել մրցաշարում՝ մինչ եզրափակիչ հասնելը հաղթելով Մակեդոնիան, Ադրբեջանը և Ռուսաստանը ներկայացնող մարզիկներին:
Սակայն հայ մարզիկը, ոտքի վնասվածքի պատճառով, չի կարողացել մասնակցել եզրափակիչ մենամարտին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-18 18:07:51