Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Կրթամշակութային սրճարան-գրադարան Մարտունիում» նախաձեռնության հեղինակներին

18.07.2025

Հուլիսի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Կրթամշակութային սրճարան-գրադարան Մարտունիում» նախաձեռնության հեղինակներին՝ Արմենուհի Մկրտչյանին, Մերի Գորգիյանին և Մարինե Դարբինյանին։
Հանդիպմանը ներկա էր նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը։
Նախաձեռնության հեղինակները նախատեսում են Մարտունի քաղաքում ստեղծել բազմաֆունկցիոնալ սրճարան-գրադարան, որը լինելու է ոչ միայն նոր գրականությամբ հագեցած հանրային գրադարան, այլ նաև հանգստի և ժամանցի հարթակ։ Այն կծառայի նաև որպես կրթամշակութային միջոցառումների, դասախոսությունների, քննարկումների ու ներկայացումների համար նախատեսված էլեկտրոնային լսարան։
Մարզպետ Կարեն Սարգսյանը, զրույցի ընթացքում ստանալով իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները, հայտնեց իր պատրաստակամությունը՝ համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-18 18:07:51