Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը 1 միլիոն 169, 9 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի երեք մանկապարտեզների գույքի ձեռքբերման համար և շինարարական աշխատանքների ավարտի համար

17.07.2025

ՀՀ Կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի հերթական նիստում որոշում է կայացվել 1 միլիոն 169, 9 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի երեք մանկապարտեզների շինարարական աշխատանքների ավարտի և պակաս գույքի ձեռքբերման համար։
Այդ թվում․

528,4 հազար դրամ՝ Մարտունու համայնքի Ծովասար գյուղի մանկապարտեզին։

442,5 հազար դրամ՝ Մարտունու համայնքի Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզին։

199,0 հազար դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզին։

ՀՀ կառավարության նույն որոշմամբ միջոցներ են հատկացվել նաև Գեղարքունիքի մարզի Մարտունու, Գավառի և Ճամբարակի ավագ դպրոցների մասնագիտացված լաբորատորիաների ստեղծման, Ակունքի և Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցների մարզադահլիճների շինարարական աշխատանքների ավարտման, Գագարինի և Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցների շինարարական աշխատանքների համար նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 16:45:14