Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շարունակվում են վոլեյբոլի Գեղարքունիքի մարզային առաջնության մրցումները

17.07.2025

Հուլիսի 16-ին Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում կայացան վոլեյբոլի Գեղարքունիքի մարզային առաջնության «Բ» ենթախմբի հերթական խաղերը։
Մրցաշարին մասնակցում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի, մարզային դատարանի և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության մարզային վարչության թիմերը։
 Առաջին խաղում մրցեցին մարզպետի աշխատակազմի և փրկարար ծառայության թիմերը։ Հաղթանակը 2։0 հաշվով տարան փրկարարները։
 Երկրորդ խաղում փրկարարները մրցեցին դատարանի թիմի հետ և կրկին հաղթեցին՝ 2։0 հաշվով։
Երրորդ խաղում ուժերը չափեցին մարզպետի աշխատակազմի և դատարանի թիմերը։ Այս անգամ 2։1 հաշվով հաղթեց մարզպետի աշխատակազմի թիմը։
 «Բ» ենթախմբի հաջորդ խաղերը կանցկացվեն հուլիսի 17-ին։ Դրանց արդյունքներով կորոշվեն եզրափակիչ փուլի երկու մասնակիցները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-18 18:07:51