Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը այսօր մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի անցկացրած աշխատանքային խորհրդակցությանը

17.07.2025

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը այսօր մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի անցկացրած աշխատանքային խորհրդակցությանը, որին ներգրավված էին ՀՀ մարզպետներ, ՏԿԵՆ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար կազմը։»
Քննարկվել են ընթացիկ տարում մարզերում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև պլանավորել ենք 2026 թվականին նախատեսվող ճանապարհաշինական աշխատանքները։
Հանձնարարվել է 2026 թվականին պլանավորվող բոլոր մրցույթները հայտարարել նախապես` 2025 թվականի ընթացքում, որպեսզի 2026-ին, բարենպաստ եղանակային պայմանների դեպքում, անմիջապես սկսվեն ասֆալտապատման աշխատանքները։
Ինչպես նաև հանձնարարվել է խստագույնս հետևել իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների որակին, շարունակել կառուցվող, հիմնանորոգվող ու նորոգվող բոլոր ճանապարհներից պետական լաբորատորիայի նմուշառումները, աշխատանքները ավարտել օրացուցային գրաֆիկով սահմանված ժամկետներում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-18 18:07:51