Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Կարմիրգյուղ բնակավայրում կառուցվում է ոռոգման և ջրահեռացման համակարգ

16.07.2025


Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում ընթանում են ոռոգման և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։ Որոշ հատվածներում արդեն կատարվել են հին խողովակների ապամոնտաժում, այժմ իրականացվում է երկաթ-բետոնյա վաքերի տեղադրում։
Բնակավայրի երեք փողոցներում տեղադրվելու են շուրջ 1կմ երկարությամբ երկաթ-բետոնյա վաքեր և անցումային խողովակներ։
Այժմ աշխատանքներն ընթանում են Հովհաննես Շիրազ փողոցում, ոռոգման և ջրահեռացման համակարգը կառուցվելու է նաև բնակավայրի Սասունցի Դավիթ փողոցում և Ազատության փողոցի 2-րդ նրբանցքում։
Կառուցումն իրականացվում է Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։
Ծրագրի արժեքը 29 մլն ՀՀ դրամ է։ Գումարի 75%-ը տրամադրվելու է պետության, 25%-ը՝ համայնքի բյուջեներից։
Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև հուլիսի վերջ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 18:03:44