Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցիչներին

16.07.2025

Հուլիսի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՓԳՀ) ներկայացուցիչներին։
Հանդիպմանը ներկա էին ՓԳՀ հանձնակատարի ներկայացուցչի տեղակալ Լիվ Ֆեյիենը, Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմից՝ առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանն ու տարածքային կառավարման վարչության պետ Վանիկ Հարությունյանը։
Կողմերը քննարկեցին մարզում փախստականների հարցերով համակարգող աշխատանքային խմբի և ՄԱԿ-ի ՓԳՀ-ի միջև համագործակցության ընթացքը և առաջիկա ծրագրերը։
ՄԱԿ-ի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին մարզպետի  աշխատակազմին արդյունավետ և շարունակական աշխատանքի համար։
Ի պատասխան՝ Կարեն Սարգսյանն իր երախտագիտությունը հայտնեց կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի համար և ընդգծեց, որ համագործակցությունը կշարունակվի՝ համատեղ քննարկումների ձևաչափով։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 16:45:14