Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սարուխանում փողոցներ են հիմնանորոգվում

15.07.2025


ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան բնակավայրում մեկնարկել են փողոցների ասֆալտապատման աշխատանքները։
Ծրագրով նախատեսված է հիմնանորոգել բնակավայրի Գոքոյան, Քիշոյան, Դեմիրճյան, Քուչակի առաջին և Քուչակի երկրորդ փողոցները։ Մեկնարկը տրվել է Գոքոյան փողոցից, որտեղ կատարվում է հին ծածկի քանդում, անցկացվելու է ջրահեռացման համակարգ, կառուցվելու են մայթեր։
Ծրագրի ընդհանուր արժեքը 140 մլն 500 հազար դրամ է։
Գումարն համամասնորեն հատկացվելու է պետական և համայնքի բյուջեներից։
Կապալառուն՝ «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն է։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 16:45:14