Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային հերթական խորհրդակցություն՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում

14.07.2025

Հուլիսի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ։
Քննարկման օրակարգը հագեցած էր՝ նպատակ ունենալով ամփոփել կատարված աշխատանքներն ու նախանշել առաջիկա քայլերը։
Խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց հետևյալ հիմնական հարցերին՝
• Համայնքների բյուջեներ. գնահատվեցին 2025 թվականի առաջին կիսամյակի սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները։
• Սուբվենցիոն ծրագրեր. քննարկվեցին 2026 թվականի ծրագրերի նախնական հայտերի ձևավորման և արդեն իրականացված ծրագրերի վճարումների ընթացքը։
• Ճանապարհաշինություն. խոսվեց մարզային ճանապարհների սպասարկման արդյունքում խնայված միջոցների նպատակային օգտագործման և նոր ճանապարհաշինական նախագծերի ձեռքբերման մասին։
Հատուկ ուշադրության արժանացած խնդիրներ՝
• Ճամբարակ քաղաքի մուտքի հենապատի կառուցում
• Մարզում նկատված ապօրինի շինարարությունների կանխում
• Սուբվենցիոն ու պետական ծրագրերով կառուցված օբյեկտներում հայտնաբերված շինարարական թերությունների վերացում
• Վարդենիսի մարզադաշտի վերակառուցում
• Համայնքներում գործող աղբավայրերի սանիտարական բարելավում
Մարզպետը խիստ կարևորեց նաև՝
• Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների եզրերին ապօրինի առևտրի դեպքերի կանխումը։
Խորհրդակցության ավարտին մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ՝ նպատակաուղղված մարզի խնդիրների լուծմանն ու զարգացմանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 16:45:14